Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու նպատակով՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել իրարից, սկսելով առաջին հերթին մեր հարևաններից, ինչպես դա արեցին Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում են Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ընդգծել է Լավրովը:               
 

Աշխարհի կարգն է՝ արժանի ենք նրան, ինչին արժանի ենք

Աշխարհի կարգն է՝ արժանի ենք նրան, ինչին արժանի ենք
21.10.2025 | 12:40

Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի մասնակից վարորդներից մեկը, ով ՌԴ ապրանք է տեղափողում և այնտեղից բերում, ասում է, «մեզ արհամարհում են, ծաղրում են, նախկինում նման բան չկար, ես 2000 թվականից եմ այդ գործին, նախկինում հարգում էին մեզ, հիմա՝ ոչ»:

Ոնց բացատրես էդ մարդուն, երբ դու մի ողջ երկիր, պետություն ես նվիրել թշնամուն, երբ զավակներդ գերեվարված են, իսկ դու ֆեստիվառների մեջ թաթախված՝ «ինչ եք անում, քեֆ եք անում , հորդ արև լավ եք անում» , երբ 120 հազար հայ բռնել է գաղթի ճանապարհը և անտերության է մատնվել, երբ երկրիդ առաջին դեմքին ծաղրում են, երգեր են ձոնում, իսկ նա շարունակում է մուռ հանել իր ժողովրդից, իսկ ժողովուրդը գնում, կրկին իրեն է ընտրում, կծաղրեն, բա ինչ կանեն:

Աշխարհի վրա չկա մի երկիր, որ հայը գլխիկոր ման չգա: Ինչ ցանել եք, այն էլ հնձելու եք:

Ոչ ոք չի հարգում և չի հարգելու խեղկատակներին, ովքեր ծափահարում են հայրենիքի կորստի համար մեղավորին: Վայելեք, աշխարհի կարգն է՝ արժանի ենք նրան, ինչին արժանի ենք: Ազգովի:

Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3694

Մեկնաբանություններ